DNA Day Sale: Save on Family Finder, Y-DNA, & mtDNA. Now through April 25th.

Khndzoresk DNA Project

  • 75 members

About us

This group welcomes members who can trace their ancestry to the Khndzoresk village. Այսպիսով ամփոփելով Խնձորեսկի 42 տոհմերի Y-DNA թեստերի արդյունքները կարող ենք հաստատել հետևյալը․ 1․ 42 տոհմից 27-ը (Փարամազանց,Սափունց,Առուշանանց,Շըհզադաց,Սաթունց,Իշխանանց,Խչտուրաց,Ղըրըգոզաց,Սիրունց,Աթաբեկանց,Մսուրանց,Շըհնըզարաց,Շըհնըբարաց,Դիշունց,Մինասանց,Բոզունց,Ապրունց,Իղլունց,Բուլվանց,Ըզբաշունց,Ճատունց,Դաղունց,Գիլաբունց,Ադերանց,Գիլավանց,Բալաչունց և մեկ անհայտ տոհմ)պատկանում են արևմտաեվրոպական R-Y42667 https://www.yfull.com/tree/R-Y42667/ հապլոճյուղին: 27 տոհմերից 13 տոհմի խորը թեստերի արդյունքներով այս հապլոճյուղի ամենամոտ ընդհանուր նախապապը ծնվել է մոտ 550-650 տարի առաջ։Բազայում ստուգված ամենամոտ եվրոպացիները ֆրանսիացիներ են ՝ մոտ 1300 տարվա ընդհանուր ամենամոտ նախապապով խնձրոեսկցիների հետ,այսինքն ապագայում դեռ հնարավոր է ավելի մոտ եվրոպացիներ ի հայտ գան ։Այս հապլոճյուղից է նաև Արծվանիկ գյուղի կուլակ Ղավալ Կուքու տոհմը,որոնք շատ մոտ են Փարամազյաններին https://www.yfull.com/tree/R-A24684/ 2․ 42 տոհմից 3-ը (Ծիկռւոնց,Սիմունց,ՈՒմվանց)պատկանում են այսպես կոչված մոնղոլա-չինական հապլոճյուղին C-Z45401 https://www.yfull.com/tree/C-Z45401/ ։Այս երեք տոհմերի ընդհանուր նախապապը հավանաբար ապրել է 300-400 տարի առաջ։Սակայն բազայում ստուգված ամենամոտ չինացիները մոտ 2000 տարվա ընդհանուր նախապապ ունեն Խնձորեսկի այս հապլոճյուղի ներկայացուցիչների հետ։ 3․ 42 տոհմից 2-ը (Մոկնանց,Բադունց) պատկանում են Քուրարաքսյան մշակույթում տարածված J-BY74142 hապլոճյուղին: 4․ 42 տոհմից 1-ը ՝Յալանչունց տոհմը պատկանում է R-PH2731 hապլոճյուղին և մոտ համընկնում ունի արմատներով Շուշիից Արուչյանի հետ։Իրենց ճյուղերը բաժանվել են մոտ 400-600 տարի առաջ։Սա հայերին բնորոշ ճյուղ է։ 5․ 42 տոհմից 1-ը ՝ Բազունց տոհմը պատկանում է R-BY38715 hապլոճյուղին և մոտ համընկնում չունի առայժմ:Սա հայերին բնորոշ ճյուղ է։ 6. 42 տոհմից 2-ը ՝ Կուքանանց և Գասպարանց տոհմերը պատկանում են R-L216 հապլոճյուղին։Կուքանանց տոհմը մոտ 500-700 տարվա ընդհանուր նախապապ ունի Արցախից Մելիք-Միրզախանյանների հետ։Գասպարանց տոհմը դեռ մոտ համընկնումներ չունի։Սա հայերին բնորոշ ճյուղ է։ 7․42 տոհմից 1-ը ՝ Փանդունց տոհմը պատկանում է R-Z2103 hապլոճյուղին և մոտ համընկնում չունի առայժմ:Սա հայերին բնորոշ ճյուղ է։Իդեպ Փանդունցները պնդում էին,որ իրենց նախնին եկել է Պարսկաստանից։ 8․42 տոհմից 1-ը ՝ Թանգունց տոհմը պատկանում է J1a-CTS7680 հապլոճյուղին և ունի 1200 տարվա ընդհանուր նախապապ արմատներով Նախիջևանից մի տոհմի հետ։Հայերին բնորոշ է,բայց քիչ է հանդիպում: 9․42 տոհմից 1-ը ՝Ջուլհականց տոհմը պատկանում է R1a-YP1451 հապլոճյուղին և մոտ համընկնում ունի արմատներով Ճարտար գյուղից Մադաթյանի հետ։Հայերին բնորոշ է,բայց քիչ է հանդիպում: 10. 42 տոհմից 1-ը ՝ Գևորգանց տոհմը պատկանում է N-VL77 hապլոճյուղին 11․ 42 տոհմից 1-ը ՝ Հախնազարանց տոհմը պատկանում է G-Z7941 հապլոճյուղին 12․ 42 տոհմից 1-ը ՝ Պիծիմանդունց տոհմը պատկանում է R-FT384434 հապլոճյուղին Այսպիսով կարելի առայժմ պնդել,որ բնիկ կարող են կոչվել առաջին և երկրորդ խմբերին պատկանող տոհմերը։Իհարկե հարց է ծագում <<չինական>> կլաստերը,եթե հին է ,ապա ինչու է քիչ տարածված?։Հնարավոր է երկու տարբերակ՝կամ այս ճյուղը չի կարողացել շատ վերարտադրվել ,կամ,որ ավելի իրատեսական է այս ճյուղը Խնձորեսկի կողքի գյուղերից եկած ճյուղ է օրիանակ՝ Դավիթ-Բեկի ապստամբության ժամանակներից,երբ թուրք ու քուրդ հրոսակները ասպատակում էին հայկական գյուղերը։Չի բացառվում,որ հարևան գյուղից տեղափոխվել են տոհմերով Խնձորեսկ կամ եկել են ավելի վաղ՝ 17 դարում։